26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2018

«Լավ մարդուն երբեմն մերժում ենք՝ դրանով հեռացնելով մեր երկրից» (տեսանյութ)

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն անձամբ չի ճանաչում նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին, սակայն ասում է, որ կիրթ ու բանիմաց մարդ է: «Աստված տա՝ լավ լինի, ուղղակի ժողովուրդը կորցրել է իր վստահությունը, ինչն ունի իր պատճառները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Շահումյանն ընդգծեց, որ այսօր մենք ամեն ինչ կապում ենք անձի հետ, որովհետև համակարգը կայացած […]

Հարձակում հենց Ազգային ժողովում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նստաշրջանը: «Ելք»-ի կողմից բարձրացվեց պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ հիմա իրենք որոշման նախագիծ են պատրաստել, որ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողով […]

Լայնածավալ ճնշումներ են սկսվել. 168 Ժամ

Չեմ հավատում կրակովյան առաջընթացի հաջողությանը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմա­նացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրա­դառնալով Կրակովում անցյալ տարի կայացած հանդիպման վերաբերյալ վերջերս տարածված տեղեկություններին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարելիք այցին տարածաշրջան: Ալեքսանդր Ռարն ասել է, որ նույնիսկ Կրակովում սկզբունքային համաձայնության դեպքում հնարավորություն ունենալու պա­րագայում ադրբեջանական կողմը կրկին առաջ կմղի բովանդա­կային բանակցություններ անցկացնելու […]

Լուրջ «բանդա» է բացահայտվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Միայն 2016-17թթ ընթացքում Երևանում կազմակերպվել է 15 նման վթար, և այդկերպ մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ բացահայտած գործով մեղադրանք է առաջադրվել […]

Երիտասարդ կանանց է հավաքագրել Հայաստանից եւ Ղարաբաղից, տարել Դուբայ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Բավական Խաչատրյանի հերթական գործով բերված բողոքի քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ: 1977 թվականին ծնված Բավականը մեկ այլ գործով, բայց նմանատիպ մեղադրանքով դեռ 2014 թվականի մայիսի 31-ին դատապարտվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ըստ այդ դատական ակտի՝ Բավականը, […]

Անձնական ծաղրածուի կարգավիճակ. Ժամանակ

Այսօր շատ հապճեպ հրավիրված ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ներման մասին օրենքի նախագծին, և այն մտավ ԱԺ օրակարգ: Առաջիկայում այն կքննարկվի և կընդունվի, քանի որ ՀՀԿ-ականները կողմ կքվեարկեն այս նախագծին, որքան էլ որ այն վիճահարույց լինի: Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունը ճգնում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել նրան, որ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը, […]

Ժամանակն է հիմնովին մաքրելու. Հայկական Ժամանակ

Ոստիկանությունում կադրային վավախությունները շարունակվում են: Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյսւնի հրամանով Չարբախի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Ֆիշյանը: Տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ էդգար Ջանոյանը: Մինչ այդ Ֆիշյանը զբաղեցնում Էր պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Չարբախի ոստիկանապետի պաշտոնը մի քանի օր թափուր Էր: Ոստիկանապետի հրամանով՝ պետի պաշտոնը […]

Ինչու է Ալիեւը շտապում. խնդիրներ կան. Հայկական Ժամանակ

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնե­լու մասին: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018 թ. ապրի­լի 11-ին: Այնինչ նախագահական հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանական ընդդիմությունը քննադատում Է Ալիեւի այս քայլը եւ կարծում, որ սրանով Ալիեւը նպա­տակ ունի առաջ անցնել զարգացումներից, չորրորդ անգամ ընտրվել նախագահ, այսպիսով եւս […]

Չօգտագործված հնարավորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի