26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լայնածավալ ճնշումներ են սկսվել. 168 Ժամ

Չեմ հավատում կրակովյան առաջընթացի հաջողությանը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմա­նացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրա­դառնալով Կրակովում անցյալ տարի կայացած հանդիպման վերաբերյալ վերջերս տարածված տեղեկություններին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարելիք այցին տարածաշրջան: Ալեքսանդր Ռարն ասել է, որ նույնիսկ Կրակովում սկզբունքային համաձայնության դեպքում հնարավորություն ունենալու պա­րագայում ադրբեջանական կողմը կրկին առաջ կմղի բովանդա­կային բանակցություններ անցկացնելու հարցը չհամաձայնելով մեխանիզմների ներդրման առաջարկներին, բայց Բաքուն հայտնվել է մի իրադրության մեջ, երբ իրեն անհրաժեշտ է շա­րունակել այս բանակցությունները առանց վերահսկողության սահմանին, ինչը ներկայումս, փաստորեն, անհնար է դարձել, քանի որ այդ հարցում կոնսենսուս է ձևավորվել թե Հայաստա­նի, թե Ռուսաստանի, և թե Արևմուտքի միջև: 

«Ստացվում է, որ այդ միջոցներին դեմ է միայն Ադրբեջանը, այս դեպքում չունե­նալով աջակիցներ Ադրբեջանը ժամանակավորապես զիջել է իր դիրքերը, սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը վերջին պահին այլ լուծում գտնելու է չհամաձայնելով Կասպրչիկի առաքելու­թյան ընդլայնմանը»,- ասել է Ռարը:

Սակայն, նրա կարծիքով հրապարակավ համաձայնություններից հետո դրանք խախտե­լը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջանի հեղինակու­թյան վրա ԵԱՀԿ ՄԽ-ին դրդելով ճնշումների: Ըստ գերմանացի քաղաքագետի այդ ճնշումները լայնածավալ տեսքով արդեն սկսվել են: Ալեքսանդր Ռարը նշել է, որ համանախագահների այցը տարածաշրջան այս օրակարգով էլ կավարտվի, քանի որ նույն այդ հայտարարություններում ակնհայտ է, որ կողմերը բուն բանակցային հարցերում հեռու են համաձայնությունից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ