26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2018

Ես այնտեղ խայտառակություն չեմ տեսել. Շարմազանովը՝ Մարուքյանին (տեսանյութ)

«Հանրապետական» կուսակցությունը չի քննարկել, թե արդյոք կներկայանա «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին՝ քվորում ապահովելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նման ծրագիր չունենք, չենք էլ քննարկել»,- նշեց նա։ Վերջինս ընդգծեց, որ անկախ իր կողմ կամ դեմ լինելուց՝ ընդդիմադիր գործընկերներն ունեն արտահերթ նիստ գումարելու իրավունք, եթե հավաքեն անհրաժեշտ ստորագրությունների քանակը։ Հարցին, թե […]

Զարգանում ենք

   Երևանի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:  Ներկայացնելով նախորդ տարվա կատարած աշխատանքները՝ Ռուսլան Բաղդասարյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն […]

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան չի տրորվի, թեկուզ ՀՀԿ-ը դեմ է ռեյտինգայինի վերացման (տեսանյութ)

«Միշտ էլ մեր դաշնակցական գործընկերներն այդ հարցի վերաբերյալ ունեցել են և ունեն իրենց ուրույն վերաբերմունքը, որը տարբեր է մեր տեսանկյունից, նրանց իրավունքն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե այն, որ ՀՅԴ-ը կողմ է ռեյտինգային ընտրական համակարգի վերացմանը, իսկ ՀՀԿ-ն կողմ է, կարող է բերել կոալիցիոն […]

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել օրենքի նախագծի մի շարք […]

Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիչում գտնվող ամերիկացի զինվորներին

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը անդրադարձել է երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային: Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք թիրախավորելու են Սիրիայում տեղի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG)  համազգեստը կրող ցանկացած զինյալի՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելիությունը: […]

Այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՇՀ Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ փետրվարի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք […]

ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք […]

«Ցտեսություն». ցմահ դատապարտյալը «կոտրվում է»/տեսանյութ/

Այսօր`հունվարի 28-ին  վերաքննիչ քրեական դատարանը մերժեց 23 տարի պատիժը կրող  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը։ Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ստեփան Գրիգորյանի հայցը՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հետ կապված։ Նախորդ դատական նիստին վերաքննիչ դադարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը  հարցում էր կատարել պարզելու համար՝ Ստեփան Գրիգորյանի գործում առկա՞ […]

Օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ սկսում է օգտվել համացանցից՝ լրջագույն վտանգների հանդիպելով

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ մի երեխա։ Համացանցը այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նյութերը, սեռական շահագործումն ու բռնությունը, կիբերբուլինգը և անձնական տվյալների ոչ տեղին կիրառումը։   «Ամեն օր հազարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի