01 Մարտի, Saturday, 2025
KFC

Բթացնում են զգոնությունը

Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը բնականաբար արվում է բարի նպատակներով, սակայն նաև օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում։

Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ այն կերպ հենց պատերազմական գործողությունների մեջ ենք՝ ընդ որում, գրեթե բոլոր հարթություններում, հետևաբար, ըստ իս, արդեն իսկ լռելյայն ենթադրվում է հայկական կողմի դաշտային պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում տարբեր ոլորտներում, մինչդեռ սպորտային եզրաբանությամբ, պատերազմի կանխատեսման պարբերական ֆալշստարտերը ոչ միայն բթացնում են զգոնությունը, այլ նաև անտեղի և բոլորովին ավելորդ ներհասարակական անհանգստություն սերմանում։

Վարդան Ոսկանյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ