Երբ եւ ում հետ է խոսում Աստված
Ես խոսում եմ լսող ականջին. մոտենում` սպասող սրտին: Երբեմն կարող է այնպես լինի, որ բնավ չխոսեմ, բայց այդ ժամանակ է, որ պարզորեն պիտի սպասես Իմ ներկայությանը` գիտակցելու համար, որ ես քեզ հետ եմ:
Մտաբերիր մարդկանց այն բազմությունը, որ խռնվում էր Իմ շուրջը, երբ Ես երկրի վրա էի. նրանցից ամեն մեկը մի կարոտություն ու մի պահանջ ուներ: Նրանք կարիք ունեին բժշկության, իմացության կամ հացի:
Գիտես, որ Ես հոգում էի նրանց կարիքները, կատարում նրանց խնդրանքը, բայց մի բան կար, որ Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ, այն` որ բազմության մեջ գտնվում էին մեկ կամ երկու հոգի, որ հետևում էին Ինձ` պարզապես Ինձ հետ լինելու համար, Իմ ներկայությունը պարզորեն ապրելու համար: Հավիտենական Սիրտը` իր մեծ կարոտի գոհացումը գտավ` մի քանի մարդկանց ցույց տված այսօրինակ մտերմությամբ:
Իմ Սիրտը մեծ հրճվանք է ապրում, երբ տեսնում եմ, որ Ինձ փնտրում են, պարզապես, Իմ Ներկայության մեջ ապրելու համար. կամենում են Ինձ մոտ լինել ոչ թե Իմ Վարդապետության համար, ոչ թե նյութական շահի համար և ոչ իսկ` պարգևների համար, այլ` սոսկ Ինձ համար: Անձնապես սիրելու մարդկային սրտի բաղձանքը` Աստվածային Մեծ Սրտի կարողությունից է վերցված:
Օրհնում եմ ձեզ: Խոնարհեք ձեր գլուխը:
«Աստծո կանչ»-ը գրքից