26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2018

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց հասունացել է. ՀՀ նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմն ու կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց հասունացել է: Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը […]

Թուրքիան ուժի դիրքերից չպետք է խոսի Հայաստանի հետ. Ս. Սարգսյան

Մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը՝ որևէ քայլ կատարելու, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին պատասխանելով Թուրքիայի ներկայացուցչի հարցին՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «2008 թվականին՝ իմ ընտրվելուց հետո, ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև։ Բանակցությունները ինտենսիվորեն շարունակվեցին և մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների, արտաքին […]

Հանդարտվե՛ք. Սերժ Սարգսյանը սաստեց ադրբեջանցի պատվիրակին

aysor.am-ը գրում է. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում իրեն հարց հղող ադրբեջանցի պատվիրակին հորդորեց մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ։ «Խնդրում եմ նաև իմ խոսքերը չխեղաթյուրել, ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել», – ասաց ՀՀ նախագահը։ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը մասնակից է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի […]

Թուրքական բանակը 2-րդ կորուստն է գրանցել «Ձիթենու ճյուղ» օպերացիայում

Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական զինուժը տվել է 2-րդ մարդկային կորուստը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդական ուժերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺԻՊ) զինյալների հետ բախումների ժամանակ սպանվել է Թուրքիայի զինված ուժերի սպա ավագ լեյտենանտ Օղուզ Քաղան Ուսթան: Զինվորականի սպանվելու մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն […]

Քննություն է տարվում՝ պարզելու դատապարտյալի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի մահվան հանգամանքները: 2018թ. հունվարի 3-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քրեակատարողական հիմնարկի հերթապահ բժշկական խմբի աշխատակիցները ժամը 23:30-ի սահմաններում այցելել […]

Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Խորհրդարանական վեհաժողովի hարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ անդամներ, Նախ ջերմորեն ողջունում եմ ձեզ ու իհարկե շնորհավորում Ձեզ, հարգարժա՛ն պարոն Նիկոլետի, […]

Դատախազները «Սասնա ծռերի»-ին անվանել են` վիժվածք և կենդանի /տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: «Սասնա ծռերի»-ի անդամ  Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը բացարկ ներկայացրեց դատախազներ Արամ Արամյանին և Պետրոս Պետրոսյանին: Փաստաբանը նշեց, որ դատախազներն անհարգալից վերաբերմունք են դրսևորում ամբաստանյալների նկատմամբ, նրանց տարբեր որակումներ տալով. «Նրանք մեր պաշտպանյալներին դիմել են «վիժվածք», […]

Ինչո՞ւ են «Արսենալի» ֆուտբոլիստներին անվանում «զինագործներ»

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը 1886 թվականին հիմնադրել են Լոնդոնի հարավարևելյան արվարձանում, Վուլվիչում գտնվող թագավորական «Royal Arsenal» զինագործական գործարանի զինագործները՝ «կանոնիրները»։ Այստեղ՝ Վուվլիչի համալիրում է գտնվում նաև թագավորական ռազմական ակադեմիայի պատմական շենքը: Այն հիմա թանգարանային տարածք է և նրա հրապարակում տեղադրված է ահա այս թնդանոթը (նկարում), որը նաև «Արսենալի» խորհրդանիշն է հանդիսանում: Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Օտարերկրացու կյանքը Հայաստանի Վանաձոր քաղաքում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Թերեզա Սոուշկովան չեխական pritomnost.cz լրատվամիջոցում հրապարակած հոդվածում իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի, Վանաձորի ու հայաստանցիների մասին: Նա փորձել է ընդհանրություններ ու տարբերություններ գտնել Հայաստանի ու իր հայրենի Չեխիայի միջև: Կարծես թե տարբերություններն «ավելի շատ են»: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. Հայաստանը մեծ հակադրությունների երկիր է: Շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի