26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2017

Թուրքիան փորձում է մերձենալ Ռուսաստանի հետ․ թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից C-400-ների գնելու հարցին ՌԴ-ից, նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նրա մրցակից երկրից զենք գնելու իրավունք չունի։ «Բացի այդ՝  ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր պաշտպանական համակարգի մեջ են, և բոլորը միատեսակ զենք են օգտագործում։ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ի […]

Բոլորիս ցանկությունն է, որ ՀՀ-ում շատ դղյակներ լինեն. պատգամավոր (տեսանյութ)

«Բոլորիս ցանկությունն է, որ ՀՀ-ում շատ կառուցվեն, շատ դղյակներ լինեն, բայց ուսումնասիրվի՝ այդ միջոցները համապատասխանում են դղյակներին»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, թե լավ կառույցների նկատմամբ չի կարելի վատ տրամադրվել:  Նրա խոսքով, եթե օրինական միջոցներով են դղյակներ կառուցվում, ապա դրանում որևէ վատ բան չկա: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են միայն իշխանության […]

Էդմոն Մարուքյանը լուծել է անձնական ու ազգակցական խնդիրներ. ՀՎԿ

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել` դատապարտելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ մտադիր են կյանքի կոչել վանաձորցիներին տված իրենց խոստումները` ստանձնելով քաղաքի կառավարման համատեղ պատասխանատվությունը։ ՀՎԿ խմբակցության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վանաձորի ՀՎԿ խմբակցությունը վճռականորեն դատապարտում է «Լուսավոր Հայաստան » կուսակցության  նախագահ Էդմոն Մարուքյանի  հայտարարությունները  […]

Շատ մոտեցումներ ուրվագծվել են․ Լավրովը՝ ԼՂ հիմնահարցից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո խոսել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ուղիներից։ Նա նշել է, որ արդեն ուրվագծվել են շատ մոտեցումներ, որոնք պետք է արդյունքի բերեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն։ «Հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ, հարկավոր է փնտրել լուծումներ, հատկապես, որ շատ և […]

Մենք էլ ենք երեխա, աննորոմալ ու հիվանդ չենք, ու չպետք է տարանջատել. աշակերտ

Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սան Անի Ասատուրյանն այսօր խորհրդարանում ելույթում անդրադարձավ ներառական կրթության խնդրին։ «Ես 16 տարեկան եմ, սիրում եմ երգել՝ չնայած ձայնային լավ տվյալներ չունեմ»,-ասաց Անին։ Վերջինս պատմեց, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն ավարտելուց հետո հայրիկի հետ գնացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ուսումնարան, որպեսզի ուսումն այնտեղ շարունակի։ «Երբ հասա այնտեղ, ասացին՝ մենք ներառական երեխա […]

Կլոր սեղանին ամեն կողմից 5 ներկայացուցիչ է լինելու

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում կայանալիք «Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ կլոր սեղանը վարելու է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ազատության» ռադիոկայանի եթերում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց կողմից հինգ հոգի կլինի: «Հանդիպմանը լինելու են ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ կրթական հանձաժողովից լինելու է Վարդան Բոստանջյանը, Սոցիալական […]

«Արցախն ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը». Շարմազանով

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: «Հարգելի Բոլեսլավ Կազիմիրի, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի հարգելի մասնակիցներ, ուրախ եմ ողջունելու ձեզ ՀՀ Ազգային ժողովում: Հուսով եմ, որ […]

ՀՀ-ում տրանսգենային գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ազատ հողակտոր չկա. Դավիթ Պիպոյան

«ՀՀ  քարտեզի վրա այլևս որևէ ազատ  հողակտար չկա, որի վրա կարելի է զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ շեշտելով՝ տրանսգենային գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել այն երկրները, որոնք ունեն անծայրածիր հողակտորներ։ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ։ Խոսելով գենետիկորեն  մոդիֆիկացված օրգանիզմների մասին՝  […]

ՀՀԿ-ը՝ ռուսական «Звезда»-ի գնահատականներից

«Ես այդ նյութին ծանոթ չեմ, բայց մենք այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք, ու ես կարիք չեմ զգում նորից մեկնաբանություններ տալ: Մենք որևէ գաղտնի քայլ չենք կատարում, ու երբ մենք միանում էինք ԵԱՏՄ-ին, չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով  «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի