28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան փորձում է մերձենալ Ռուսաստանի հետ․ թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից C-400-ների գնելու հարցին ՌԴ-ից, նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նրա մրցակից երկրից զենք գնելու իրավունք չունի։

«Բացի այդ՝  ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր պաշտպանական համակարգի մեջ են, և բոլորը միատեսակ զենք են օգտագործում։ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը և դրա համար կարող է պատժվել»,- ասել է նա:

Թուրքագետը միեւնույն ժամանակ նշել է, որ չի կարծում, թե դա կհանգեցնի ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարմանը։

«Վտարելու դեպքում Թուրքիան ամբողջովին կմղվի Ռուսաստանի գիրկը, և այդ քայլին չեն գնա, ուղղակի կփորձեն կարգի հրավիրել»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան փորձում է մերձենալ ՌԴ-ի հետ։

«Այդ մերձեցման ամենամեծ քայլը C-400-ներն են, որը հավասարակշռությունից հանել է Թուրքիայի դաշնակիցներին»,- ասել է նա։

Ասուլիսին ներկա  ստամբուլահայ լրագրող, ժողովրդական դիվանագետ Րաֆֆի Հերմոն Արաքսն էլ, խոսելով  ներկայումս Թուրքիայի Մեջլիսում գործող  հայազգի պատգամավորներից, ասել է, որ հայազգի չորս պատգամավորներն էլ իրենց ձևով, յուրովի աշխատում և պաշտպանում են հայերի շահերը:

«Անգամ Մարգար Եսայանը, ուզենք թե չուզենք, դեր խաղաց օրինակ, Հրանտ Դինքի՝ մեծացած, Արմեն քամփի պետությունից հետ վերցնելու հարցում»,- ասել է նա։

Բանախոսը նշել է, որ իր կարծիքով՝ Մեջլիսի մյուս ընտրություններում էլ Կարո Փայլանը կլինի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ