28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2017

Վանաձորի «հանրապետական» քնած դշխուհուն համբուրող հերոսը

«Նոյեմբերի 10-ի ՍԴ որոշումն, ըստ էության, արձանագրեց, որ Վանաձորի ավագանու 2016 թ-ի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ դե յուրե, ավագանու նիստեր չեն եղել: Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, ու արտահերթ ընտրություններ լինեն»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՍԴ-ն արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը: […]

Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

«Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) կազմակերպության համահիմնադիր,  Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին Նոյեմբերի 20, 2017թ., ԵՐԵՎԱՆ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է տեղեկացնել, որ Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը, միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական […]

Բակո Սահակյանը Ֆրանսիայում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Նույն օրը նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների եւ գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի […]

ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան

Շաբաթվա կարևորագույն  իրադարձությունն Ազգային ժողովում քննարկված 2018 թվականի բյուջեն էր. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Խոսելով վարչապետի աշխատանքից՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունների՝ իրենք բավարարված են այս կառավարության գործունեությունից: «Ճանապարը ճիշտ է ընտրված, մնացածը տեսողության խնդիրներ են»,-նկատեց նա: Հարցին, թե ինչ խղճով է ՀՅԴ-ը պատրաստվում կողմ […]

Հայաստանում միասեռականություն է քարոզվում. ահազանգ

«Ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչների հետ քննարկում ենք նախագծում փոփոխություն բերելու հարցը: Միայն «Ելք» խմբակցությունն է , որի հետ չենք կարող համագործակցել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց  «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Նահապետյանի խոսքով` ընտանեկան բռնությունից տուժածներին տրվող ապաստարաններում քարոզվում է միասեռականություն ու այդ վտանգի մասին պետք է իրազեկ […]

«Ծնունդների, կնունքների պիտի գնա, թե չէ խաղից դուրս կգա »

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համաձայն չէ շատ այլ քաղաքագետների տեսակետի հետ, թե վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական թիմ ձևավորելու ուղղությամբ չի աշխատում. «Կարեն Կարապետյանը փորձում է ձևավորել իր քաղաքական թիմը, նաև հասկանում է, լինելով պրագմատիկ մարդ, որ թիմ կոչեցյալը փոփոխական բան է, այն էլ քաղաքականության մեջ: Նկատի ունեմ, որ թիմը միշտ փորձում է թեքվել դեպի  իշխող […]

Ծառուկյանը չի թողնի

Մի քանի շաբաթ է, ինչ «Առինջ մոլի» առևտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում՝   բողոքելով ՊԵԿ-ի գործողություններից: «Առինջ մոլիի» առևտրականներն, ինչպես ասում են՝ այս պայքարում միայնակ չեն․ վերջիններիս սատարում է «Ծառուկյան» դաշինքը։ Օրերս նրանց խնդիրներն ԱԺ ամբիոնից բարձրացրին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Նույնիսկ բանը նրան հասավ, որ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարզմազանովը անջատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների խոսափողները՝ […]

Սպանություն Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն […]

Դավիթ Հարությունյանի մոտ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովից պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից՝ Ալեքսեյ Գրոմովը և Վասիլ Վաշչանկան:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, անդրադարձել դրա մի շարք դրույթներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի