28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան

Շաբաթվա կարևորագույն  իրադարձությունն Ազգային ժողովում քննարկված 2018 թվականի բյուջեն էր. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Խոսելով վարչապետի աշխատանքից՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունների՝ իրենք բավարարված են այս կառավարության գործունեությունից: «Ճանապարը ճիշտ է ընտրված, մնացածը տեսողության խնդիրներ են»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչ խղճով է ՀՅԴ-ը պատրաստվում կողմ քվեարկել 2018 թվականի բյուջեի նախագծին, երբ նույն ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարում են, թե ինչ վատ վիճակում է երկիրը, տնտեսությունը, նա արձագանքեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից, առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել, թե ինչպես էին կողմ քվեարկում որոշ կառավարությունների բյուջեին: ԱԺ-ում կա ընդդիմություն, այն երբեմն պետք է լինի մոլի, իրենց գործն է քննադատելը, չտեսնելու տալ ռեալ փաստերը չի կարելի»:

Աղվան Վարդանյանը հռետորական հարց ունի, թե երբ 2016 թվականին եղել է 0.2 տոկոս տնտեսական աճ, ինչպես են կողմ քվեարկել: Նա թվարկեց, թե անցնող տարում ինչ արդյունքներ են գրանցվել, ու հավելեց, որ մյուս տարի կայունանալու է արտաքին պարտքը, որը մեր գլխավոր խնդիրներից է այս պահին:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության մատնանշած շքեղ դղյակներին Մանումենտում, պատգամավորը շեշտեց. «Հայաստանում տասնյակ հազարավոր դղյակներ կան, դա միայն Մանումենտին չի վերաբերում, դա ԲՀԿ-ի տեսակետն է, ու իրենց մոտեցումներն են, եթե նրանք ուզում են դրանով զբաղվել, թող զբաղվեն: Ավելի շքեղ դղյակներ կան այլ վայրերում»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության կողմից Կառավարությանն ակտիվ քննադատելու հարցը, ըստ Աղվան Վարդանյանի, իրենց իրավունքն է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ