28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում միասեռականություն է քարոզվում. ահազանգ

«Ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչների հետ քննարկում ենք նախագծում փոփոխություն բերելու հարցը: Միայն «Ելք» խմբակցությունն է , որի հետ չենք կարող համագործակցել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց  «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը:

Նահապետյանի խոսքով` ընտանեկան բռնությունից տուժածներին տրվող ապաստարաններում քարոզվում է միասեռականություն ու այդ վտանգի մասին պետք է իրազեկ լինեն պատկան մարմինները:

«Հայաստանում գոյություն ունեցող փակ ապաստարանների պատասխանատուները միասեռականություն են քարոզում: Մենք ասում ենք` փակ ապաստարանների համակարգող Մարո Մաթոսյանը տեսախցիկների առաջ միասեռականություն է քարոզում: Միասեռականության քարոզի զոհ են դառնում տարբեր տարիքի կանայք և երեխաներ: Նա ասում է` դուք եք տերը ձեր մարմնի և տնօրինեք, ինչպես կարողանում եք»,-մանրամասնեց Հայկ Նահապետյանը:

Նահապետյանը նկատում է, որ այս քարոզները իրենց խորքում լուրջ վտանգներ են պարունակում և դրա դեմ պետք է լուրջ պայքար ծավալել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ