28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2017

Հիպոթեքային վարկի տոկոսների մասով ՊԵԿ-ից պարզաբանում են

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում  են  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները: Տարածվող երկիմաստ մոտեցումները, մտացածին լուրերը և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հայտնում ենք. կառուցվող բնակարանի գնման իրավունքի կամ  նախնական առուվաճառքի պայմանագրերի (այդ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

Նոյեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը […]

Վանաձորում ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկին 6 տարվա ազատազրկում է սպառնում

Անցած տարվա հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործով վարույթն իրականացնող մարմինը 2017 թ. նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրել  Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին: Ծննդաբերությունից ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը և որոշակի քննչական գործողություններ իրականացնելու ու նշանակված դատաբժշկական փորձաքննությունների […]

ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում էր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի […]

«Մի հատ էլ եկեք, ազգովի զարմանանք Նյուտոնի երեք օրենքների վրա»

Զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ ռուսաստանյան պետական քարոզչական ալիքը հակահայկական հաղորդում ա արել ԵՄ-Հայաստան պայմանագրի ստորագրումից մի քանի օր առաջ (գոնե զարմանային, թե ինչու են սենց քիչ հակահայկական ռեպորտաժները, տենց կհասկանայի)։  Այս զարմանքը նման է Օրինաց երկրի (հիմա անունը ինչ-որ ուրիշ ա) Վանաձորում հանրապետականների հետ բացահայտ միավորմանը։  Մի հատ էլ եկեք, ազգովի զարմանանք […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի հանձնակատարին

Նոյեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքար հարցերով հանձնակատար Չեն Գոպինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծեց, որ […]

Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի. Հովիկ Աբրահամյանը պատասխանում է Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Պարույր Սեւակի ստեղծագործությունից մեկ քառատող, որում ասվում է. «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս… Պարույր Սևակ»: Հիշեցնենք՝ այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսել էր […]

Մեր կռիվը ՀՀԿ-ի ու իշխանության հետ է. Է. Մարուքյանը՝ ՀՎԿ-ին

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել «Հայկական վերածննդի» հայտարարությունները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու հետ կապված ՀՎԿ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ ստանձնում է քաղաքի ղեկավարումը, ինչպես նաև ասել էր, թե Էդմոն Մարուքյանն իր անձնական նպատակներով է, որ չի ցանկացել, որ  ավագանին մասնակցի նիստերին: Մարուքյանը շեշտեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի