24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեր կռիվը ՀՀԿ-ի ու իշխանության հետ է. Է. Մարուքյանը՝ ՀՎԿ-ին

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել «Հայկական վերածննդի» հայտարարությունները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու հետ կապված ՀՎԿ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ ստանձնում է քաղաքի ղեկավարումը, ինչպես նաև ասել էր, թե Էդմոն Մարուքյանն իր անձնական նպատակներով է, որ չի ցանկացել, որ  ավագանին մասնակցի նիստերին:

Մարուքյանը շեշտեց, որ «Հանրապետական» կուսակցությունը դաշտ է նետել ՀՎԿ-ին, որպեսզի իրենց հետ կռիվ տա: «Մեր կռիվը ՀՀԿ-ի ու իշխանության հետ է»,-եզրափակեց նա:

Հավելենք, որ ՀՎԿ-ի վանաձորյան խմբակցությունը հուշագիր է ստորագրել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որով պարտավորվում է դադարեցնել բոյկոտն ու մասնակցել նիստերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ