15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հիպոթեքային վարկի տոկոսների մասով ՊԵԿ-ից պարզաբանում են

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում  են  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները: Տարածվող երկիմաստ մոտեցումները, մտացածին լուրերը և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հայտնում ենք. կառուցվող բնակարանի գնման իրավունքի կամ  նախնական առուվաճառքի պայմանագրերի (այդ թվում՝ պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում) առկայության դեպքում քաղաքացիները օգտվել են ու շարունակելու են օգտվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված իրավունքից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ