Բոլորիս ցանկությունն է, որ ՀՀ-ում շատ դղյակներ լինեն. պատգամավոր (տեսանյութ)
«Բոլորիս ցանկությունն է, որ ՀՀ-ում շատ կառուցվեն, շատ դղյակներ լինեն, բայց ուսումնասիրվի՝ այդ միջոցները համապատասխանում են դղյակներին»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, թե լավ կառույցների նկատմամբ չի կարելի վատ տրամադրվել:
Նրա խոսքով, եթե օրինական միջոցներով են դղյակներ կառուցվում, ապա դրանում որևէ վատ բան չկա:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են միայն իշխանության ներկայացուցիչներ դղյակ ունենում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե 90-ականներից մինչ օրս հետևեք, ապա կտեսնեք, որ փոփոխական են եղել իշխանությունն ու ընդդիմությունը, քանի որ բոլորը որոշ ժամանակ եղել են իշխանություն: Այդ գունապնակը բավականին հարուստ է եղել, հիմնական կառուցողներից ճնշող մեծամասնությունը կապ չունի իշխանության և քաղաքականության հետ։ Այնտեղ կան անկախ մարդիկ, և նրանց քանակը շատ մեծ է: Ես սիրահար եմ շինարարության, ինձ համար շատ լավ է, որ գեղեցիկ լինի, բայց դրանց ճանապարհները պետք է ստուգվեն: Եթե նայում ենք, ապա պետք է նայել հավասար դաշտում, և հանրապետությունում պետք է ուսումնասիրել՝ չառանձնացնելով մի կտոր Մոնումենտից, մի կտոր այլ տեղից»:
Շարունակությունը՝ տեսանյութում: