19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ-ում տրանսգենային գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ազատ հողակտոր չկա. Դավիթ Պիպոյան

«ՀՀ  քարտեզի վրա այլևս որևէ ազատ  հողակտար չկա, որի վրա կարելի է զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ շեշտելով՝ տրանսգենային գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել այն երկրները, որոնք ունեն անծայրածիր հողակտորներ։ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ։

Խոսելով գենետիկորեն  մոդիֆիկացված օրգանիզմների մասին՝  բանախոսը նշեց՝  որ երբ ասում ենք՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմերն արգելված են, ոչ մեկը չի խոսում սննդամթերքի ոլորտում և սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված բաղադրիչներ կիրառելու մասին։ Այս ոլորտն ամբողջ աշխարհում անցնում է համապատասխան փորձաքննություն։ Կա մակնշման պահանջ, և սպառողը պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն։

«Օրինակ՝ Իտալիայում գյուղատնտեսությունն արժեվորված մի ոլորտ է: Նրանք օրգանիկ մթերքը թանկ  վաճառում են հարևան երկրներին, իսկ էժանը ներկրում են իրենց երկիր։ Սուպերմարկետում կա օրգանիկ և տրանսգեն մակնշմամբ ապրանք, որը մի քանի անգամ ավելի էժան է։ Սպառողներին պետք է տալ ազատ ընտրության հնարավորություն»,- ասաց Դավիթ Պիպոյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ