26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2017

Մայր բուհի ռեկտորը հերքում է

Այսօր   ռեկտորատի նիստից հետո հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը   նշեց՝  ԵՊՀ ռեկտորատի մեծամասնությունը, երկու դեմով եւ մեկ ձեռնպահով, հավանություն են տվել «Զինապարտության մասին» օրենքի նախագծին:  Արամ Սիմոնյանը   լրագրողների հետ զրույցում   շեշտեց՝  երկրորդ ընթերցման համար ունեն որոշ առաջարկներ, որոնք կներկայացնեն ՊՆ-ին եւ ԿԳՆ-ին: «Դրանք վերաբերում են տաղանդավոր եւ բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, որոնց համար կարծում […]

Ահազանգ. նախկին գյուղապետի մայրը վիրավորել է ապրիլյան պատերազմի հերոսի մորը

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, պարզվում է, ոչ միայն ոչ բոլորի սրտով չեն եղել, այլև ոմանց նյարդերը գերլարել են: Henaran.am-ի խմբագրություն դիմած Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանը հետաքրքիր և ցավալի դրվագ ներկայացրեց, որ եղել է ընտրությունների հաջորդ օրը:  Նախ նկատենք, որ տիկին Ջավահիրը պրիլյան պարտերազմի ժամանակ զոհված Միշա Աղաջանյանի […]

Վարչապետը խախտեց ձևաչափը․ դասադուլը շարունակվելու է

Դասադուլավորների ու վարչապետի հանդիպումն ավարտվեց։  Հանդիպմանը մասնակցել են նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ նախապես քննարկել էին ձևաչափը, որը սակայն  այն  խախտվեց․ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։  Դավիթը  նշեց՝   վարչապետ  […]

ՍԱՊԾ-ն երկու մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի կազմակերպման գործառույթը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:       Ստուգումների արդյունքում  Ծառայությունը երկու  մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես՝ նախադպրոցական հաստատություններում խոհանոցները չեն եղել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, […]

ԵՊՀ-ն ներկայացրել է իր պաշտոնական դիրքորոշումը

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով վերացվում է տարկետումը: Ակադեմիական տարկետման դեմ պայքարող ուսանողների դասադուլը շարունակվում էր նաև այսօր: ԵՊՀ-ի բակում առավոտվանից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության» կարգախոսները: Վերջիններս հայտարարեցին, […]

23 տարի ՔԿՀ պատերից ներս. ցմահ դատապարտյալը դիմեց դատավորին/տեսանյութ/

Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին շարունակվում է 23 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դատը` կապված վաղաժամկետ ազատման հարցի հետ։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը նշել է, որ Ստեփան Գրիգորյանի կատարած հանցանքի մեջ առանձնակի դաժանության դրվագներ կան: Նա փորձել է կրկին անգամ վեր հանել քրեական գործի մանրամասները: Մեղադրող […]

Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի եւ Մոլդովայի միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության […]

Ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի զարգացմանը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց. ««Շահութահարկի մասին» գործող օրենքը հնարավորություն է տալիս ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկումն իրականացնել փուլինգային եղանակով, որը որ աշխատում է 3-4 տարի ու գործարար պրակտիկայում առաջացրել է որոշակի խնդիրներ»: Նա ընդգծեց, որ այս փոփոխությունով որոշակի ճկունություն, հնարավորություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի