Անվանացուցակ չներկայացրած փոխադրողները չեն կարողանա հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր։ Այն նպատակ ունի կանոնակարգելու երկու երկրների միջև միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։ Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ անդամ երկրների միջև տրանսպորտային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես կանոնավոր, այնպես […]