28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն մի պայմանով

Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն այն պայմանով, եթե կնպաստի մեր տարածաշրջանում ռուսների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Թերևս առավել հավանական է այն, որ թուրք առաջնորդը ռուսական կողմին կարող է առաջարկել պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի ապաշրջափակման դիմաց Ադրբեջանին տարածքներ հանձնել Արցախում և չխոչընդոտել այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Առերևույթ այս կերպ բոլոր շահագրգիռ կողմերն ինչ-որ բան են ստանում` ռուսները կընդլայնեն իրենց ռազմական ներկայությունը և հենակետեր կստանան նաև արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող ներկայիս հայկական տարածքներում, Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն Արցախի ներկայիս տարածքի կեսից ավելին, առանց Ստեփանակերտի վերահսկողության տակ մնացող տարածքում բնակվող արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու նախապայմանի, Հայաստանը դեպի Արևմուտք տանող ցամաքային հաղորդակցության ուղիներ կստանա, իսկ Թուրքիան նաև Հայաստանով դեպի Ադրբեջան տարանցման նոր հնարավորություններ ձեռք կբերի, ինչպես նաև էապես կավելացնի սեփական բազմաբնույթ ազդեցությունն արդեն ողջ Հարավային Կովկասում: Խնդիրն այն է, որ այսպիսի գործարքից Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կստանան երկարաժամկետ ռազմավարական առավելություններ, մինչդեռ հայկական կողմերի ձեռքբերումները կլինեն ժամանակավոր և լիովին կախված կմնան թուրքերի կամ ռուսների բարի կամքից, որովհետև Թուրքիան այսօր կարող է սահմանը բացել, իսկ տարածքներն ադրբեջանական կողմին հանձնվելուց հետո շատ չանցած կրկին մի ինչ-որ պատրվակով փակել այն: Նույն կերպ կարող են վարվել նաև ռուսները, որոնց վերահսկողությանն է հանձնված հայ-թուրքական սահմանը: Այսինքն տարածքների հանձնումն ինքնին չի կարող երկարաժամկետ կտրվածքով ապահովել մեր կենսական շահերի հարգումն այդօրինակ գործարքի մյուս մասնակիցների կողմից ու, հետևաբար, նաև տևական խաղաղության պահպանումը:

 Արմեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ