Քանի երկրաշարժ է գրանցվել նոյեմբերի 2-ից մինչև 8-ը
Ս.թ. նոյեմբերի 2-ից մինչև 8-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 9-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը գրանցվել է նոյեմբերի 5-ին, ժամը 02:43-ին, M=2.6, Ամասիա գյուղից 12 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսի ավազանում՝ նոյեմբերի 4-ին Տոնգայի ափամերձ տարածքում (6.8 մագնիտուդ), իսկ նոյեմբերի 8-ին Պապուա Նոր Գվինեայի Անգորամ քաղաքից 58 կմ դեպի արևմուտք (6.5 մագնիտուդ): Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: