Հայտարարվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից անցկացվում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը (այսուհետ` Մրցույթ): Մրցույթիմասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով. Նախարարությունը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 10-ը հրապարակելու է 2017 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերիցև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀայաստանիՀանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխանամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասարմիավորներ ունեցող բոլոր մարզիկները): Մինչև2017 թ. դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչօլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնքընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայիառաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակայինտեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելիճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքումտվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին: Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը: Մրցույթի հաղթողները որոշվելու են 50 տոկոս SMS քվեարկության և 50 տոկոս մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմիցհավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը 1800-ը), իսկմարզական լրագրողների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին` ժամը 1600-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով […]