06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավտովթար Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 9-ին, ժամը 01:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (պետհամարանիշի և վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mazda 6» մակնիշի 01 GN 040 (վարորդ՝ Գ. Ն.), «Nissan X-Trail» մակնիշի 888 LL 61 (վարորդ՝ Կ. Պ.) և «Mercedes E320» մակնիշի 33 PL 576 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ