28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թարմ աչքով նայենք. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվե Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին: Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ ասաց, որ այս տարի կատարվել է խոշորացում, ապա հարցրեց. «Մեր աշխատանքների արդյունքում անհրաժեշտությո՞ւն կա՝ բոլոր համայնքները վերանայեն, թարմացնեն, ակտուալացնեն իրենց ծրագրերը»:

Դավիթ Լոքյանն ասաց, որ վարչապետի մեկ այլ հանձնարարականով էլ՝ ամեն մի համայնք բացի 5-ամյա ծրագրից ունենալու է նաև տարեկան զարգացման ծրագիր, որոշ համայնքներում դա չի արվել: Վարչապետն ասաց, որ նկատի ուներ՝ մի բան է մի տարի առաջվա գրածը, մեկ այլ բան է հիմա: «Թարմ աչքով նայենք, գուցե ավելի արդիականացնենք, գուցե այն հորիզոնը, որ դրել ենք, այլ աչքով նայենք, այդ հանձնարարականները թարմացնենք: Դիտարկում անենք՝ տարվա մեջ նախատեսվածը կատարվել է, թե ոչ, ինչու չի կատարվել»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ