17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան պետք է վերադառնա եվրոպական արժեքներին․ Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է  Թուրքիայի  եվրաանդամակցության հարցի շուրջ: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Յունկերը Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիային կոչ է արել վերադառնալ եվրոպական արժեքներին:

«Որոշ թուրք պաշտոնյաներ փորձում են մեղադրել  եվրամիությանը այն բանում, որ վերջինս չի կատարել Թուրքիային տված խոստումը ՝եվրաանդամակցության հարցում: Մինչդեռ մենք նման բան չենք անում: Մենք Թուրքիային ասում ենք, պետք է փորձի եվրոպական երկիր դառնալ»,-ասել է եվրահանձնաժողովի նախագահը:

Վերջինս, ըստ «Bloomberght» լրատվական կայքի  էլ՝ հավաստիացրել է, որ  Եվրամիությունը (ԵՄ) կկատարի Թուրքիային տված մեկ այլ իր  խոստումը, որի համաձայն թուրքական կողմը առաջիկա տարիներին ԵՄ-ից կստանա 3 մլրդ դոլար, որպեսզի հոգա իր տարածքում գտնվող փախստականների կարիքները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ