17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

23 տարի ՔԿՀ պատերից ներս. ցմահ դատապարտյալը դիմեց դատավորին/տեսանյութ/

Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին շարունակվում է 23 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դատը` կապված վաղաժամկետ ազատման հարցի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը նշել է, որ Ստեփան Գրիգորյանի կատարած հանցանքի մեջ առանձնակի դաժանության դրվագներ կան: Նա փորձել է կրկին անգամ վեր հանել քրեական գործի մանրամասները: Մեղադրող դատախազը պահանջել է մերժել ցմահ դատապարտյալի դիմումը:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանն՝ իր պայմանական ազատումը հետաձգելու կամ մերժելու մասին, արդեն երրորդ դիմումն է վիճարկում դատարաններում:

Այսօրվա դատական նիստին բացակայում էր վաղակետ ազատման անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը:

Նշենք, որ անկախ հանձնաժողովը մերժել է Ստեփան Գրիգորյանի հայցը:

Հանձնաժողովի հիմնավորումը վիճարկելի է: Ցմահ դատապարտյալը բազմիցս նամակներ է հղել մեր խմբագրությանը: Նա վաղուց զղջացել է կատարվածի համար.«Երիտասարդ Ստեփանը մահացել է»,-ասում է ցմահ դատապարտյալը և ընդգծում, որ ինքը արդեն անառողջ և որոշակի տարիք ունեցող մարդ է, որն ուզում է կյանքի վերջում ապրել ընտանիքի կողքին:

Նախագահող դատավորը լրատվամիջոցներին թույլ տվեց միայն երկու րոպե տեսանկարահանում իրականացնել:

Ստեփան Գրիգորյանը այսօր էլ դիմեց դատարանին .«Ինչ ասել է ոչ պատշաճ վարքագծի դրսևորում: Ինձ վերագրում են մի բան, որը ինձ չի առնչվում: Հարգարժան նախագահող գուցե ինձ շփոթել են մեկ ուրիշ դատապարտյալի հետ»:

https://www.youtube.com/watch?v=F1VEr4XJzNE&feature=youtu.be

Ստեփան Գրիգորյանը Henaran.am-ին ուղղված նամակում ընդգծել է.«Հույսը վերջինն է մեռնում: Ես վաղուց եմ զղջացել կատարվածի համար ու հավատում եմ, որ մի օր կկարողանամ ազատության մեջ լինել ու ապրել որպես նորմալ հայ»

Նշենք, որ ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանին: , որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար :

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ