25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայր բուհի ռեկտորը հերքում է

Այսօր   ռեկտորատի նիստից հետո հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը   նշեց՝  ԵՊՀ ռեկտորատի մեծամասնությունը, երկու դեմով եւ մեկ ձեռնպահով, հավանություն են տվել «Զինապարտության մասին» օրենքի նախագծին: 

Արամ Սիմոնյանը   լրագրողների հետ զրույցում   շեշտեց՝  երկրորդ ընթերցման համար ունեն որոշ առաջարկներ, որոնք կներկայացնեն ՊՆ-ին եւ ԿԳՆ-ին:

«Դրանք վերաբերում են տաղանդավոր եւ բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, որոնց համար կարծում ենք՝ օպետք է ստեղծվեն որոշակի պայմաններ, որ նրանք ծառայության ընթացքում հնարավորություն ունենան զբաղվել գիտությամբ, այդ թվում միջազգային օլիմպիադաների մեդալակիրներին։

Մեր հորդորն է ուսանողներին, որ վերադառնան լսարան, որովհետեւ նրանք մեզ համար շատ կարեւոր են: Մեն կարծում ենք, որ այս ճանապարհով խնդիրները բարձրացնելը արդյունավետ չէ: Կրթության ընթացքը խաթարելը չի բխում ոչ մեկի շահերից»-ասաց ռեկտորը::

Ինչպես հայտնել ենք,    դասադուլավոր ուսանողները պնդում են՝  Մայր բուհում   ռեկտորատը ճնշում է ուսանողներին սատարող դասախոսներին ու դեկաններին։

Լրագրողների հարցին՝  դասադուլավոր ուսանողների եւ նրանց սատարող դասախոսների նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Որեւէ մեկի նկատմամբ՝ լինի ուսանող, թե դասախոս, ոչ ճնշում է եղել, ոչ էլ սպառնալիք, թե այսպես կանենք, այնպես կանենք: Որեւէ պատժամիջոց չի կիրառվել: Միայն հորդորել ենք ուսանողներին բացատրել, որ չգնան դասադուլի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ