27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2017

Սաուդյան արքայազն Աբդուլը սպանվել է․ զլմ-ներ

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանվել է արքայազն Աբդուլ Ազիզ բին Ֆահդը։ Նա սպանվել է ձերբակալվելիս։ Հիշեցնենք, որ 11 արքայազն եւ նախարարներ են ձերբակալվել կոռուպցիայի կասկածով։ Ինչպես հաղորդում է  Daily Mail-ը, թեեւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են արքայազնի ի մահվան մասին տեղեկությունը, որն ըստ տեղական լրատվամիջոցների կալանավորման ժամանակ դիմադրելիս նա սպանվել է: Արքայազնի մահվան մասին Twitter-ում […]

Սերժ Սարգսյանը պաշտպանում է վարչապետին ՀՀԿ-ի հարվածներից

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կարծում, որ իշխանական համակարգում լուրջ տեղաշարժեր են եղել սեպտեմբերից այս կողմ. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր վերջին ասուլիսի ժամանակ, պատասխանելով 2018 թվականի վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր այդ պաշտոնն զբաղեցնելու ցանկությունը: «Պարզ է, որ իշխանության մեջ կան […]

Սրբություն է, ի՞նչ հյուրանոց. Առավոտ

Արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարությանը, թե կարծիք կա, որ Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվելու է ու հյուրանոց է դառնալու, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն մարդը, որը նման հայտարարություն է անում, չգիտի՝ ինչ է գիտությունը, ինչ է Գիտությանների ակադեմիայի շենէը։ Գիտությունների ակադեմիայի շենքը գիտության տաճար է, եկեղեցի։ Ո՞վ է տեսել եկեղեցին […]

«Բանակում չծառայած լինելն այնքան էլ չի խանգարում»

Վերջերս  պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո սոցիալական ցանցերում, մամուլում  է՛լ ավելի ակտիվորեն սկսեցին քննարկել նախարար Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայած լինելու փաստը։ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիրներից մեկը՝  հետախուզության վետերան Վարդան Ենոքյանը կարծում է՝ ամեն դեպքում, լավ կլիներ, եթե մեր  պաշտպանության նախարարը բանակում ծառայած լիներ, բայց հայտնի բան է ՝ ՀՀ-ն միակ երկիրը […]

Պուտինը ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել. Ժողովուրդ

Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն նշել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել։ «Առա­ջին պայմանը Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին։ Երկրորդը՝ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Երրորդը՝ ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Սրանք շատ բարդ […]

Բերդերում «տնաքանդություն» են անում. Ժամանակ

ՔԿՀ-ներում ուսումնասիրություն իրականացնող դիտորդական խումբն արձա­նագրել է, որ ՔԿՀ-ներում նախորդ տարիների համեմատ ներքին ծառայությունների գներն աճել են։ Թանկացել են հեռախոսը ՔԿՀ անցկացնելու, պահելու, բուժսպասարկման, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու, մետադոնային բուժման, գումարային խաղերի մեջ չընդգրկվելու ծառայությունները։ Օրինակ՝ եթե նախկինում բջջային հեռախոսը ՔԿՀ բերելու համար պահանջվում էր 10-15 հազար դրամ, ապա հիմա՝ 30 հազար, իսկ սմարթֆոնների դեպքում՝ մինչեւ […]

Նոր կոռուպցիոն ռիսկեր

«Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որով սատարում են ուսումնառության նպատակով հատկացվող տարկետման ինստիտուտի վերացման դեմ բողոքող ուսանողներին։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը. ՀՀ Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որն ակնհայտորեն հակասում է կրթության շարունակականության եւ անընդհատության սահմանադրական սկզբունքին եւ որի ընդունման դեպքում […]

Օդից կախված. Ժողովուրդ

Աժ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված։ Հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը։ Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ը տուգանել Է Քեթրին Գրուպին, եւ ամենայն հավանականությամբ, տուգանքը […]

Ինչու են ուսանողները մերժել ՊՆ-ի հրավերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ դասադուլ հայտարարած երիտասարդներին Պաշտպանության նախարարությունից հրավիրել էին հանդիպման: Ուսանողների պահանջը տարկետկման իրավունքի վերացնելու որոշման հետ է կապված. նրանք դեմ են: ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ զանգահարել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին և հրավիրել հանդիպման: Նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հրավերը մերժելու մի քանի պատճառ է նշել:  Նա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված