18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բանակում չծառայած լինելն այնքան էլ չի խանգարում»

Վերջերս  պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո սոցիալական ցանցերում, մամուլում  է՛լ ավելի ակտիվորեն սկսեցին քննարկել նախարար Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայած լինելու փաստը։

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիրներից մեկը՝  հետախուզության վետերան Վարդան Ենոքյանը կարծում է՝ ամեն դեպքում, լավ կլիներ, եթե մեր  պաշտպանության նախարարը բանակում ծառայած լիներ, բայց հայտնի բան է ՝ ՀՀ-ն միակ երկիրը չէ, որտեղ պաշտպանության նախարարը բանակում չի ծառայել, դա արտասովոր երևույթ չէ։ Այս մասին Ենոքյանը նշեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում։ 

«Եթե նախարարը բանակում ծառայած է լինում, ինչ-որ չափով դա դրական ազդեցություն ունի։ Բայց, եթե անգամ չի ծառայել, հնարավոր է՝ տվյալ մարդը կարողանա օգտակար բաներ անել իր բանակի համար։ Պաշտպանության նախարարի  գործառույթների մեջ կան այնպիսի երևույթներ, որտեղ նա  պիտի  առավելապես խորամուխ լինի, լավ հասկանա միջազգային հարաբերություններից։ Այնպես որ, ինձ թվում է՝ բանակում չծառայած լինելն այնքան էլ չի խանգարում՝ չնայած՝ եթե ծառայած   լիներ, ավելի լավ կլիներ», –  մեր թղթակցի հետ զրույցում նշեց Վարդան Ենոքյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ