26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բերդերում «տնաքանդություն» են անում. Ժամանակ

ՔԿՀ-ներում ուսումնասիրություն իրականացնող դիտորդական խումբն արձա­նագրել է, որ ՔԿՀ-ներում նախորդ տարիների համեմատ ներքին ծառայությունների գներն աճել են։ Թանկացել են հեռախոսը ՔԿՀ անցկացնելու, պահելու, բուժսպասարկման, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու, մետադոնային բուժման, գումարային խաղերի մեջ չընդգրկվելու ծառայությունները։ Օրինակ՝ եթե նախկինում բջջային հեռախոսը ՔԿՀ բերելու համար պահանջվում էր 10-15 հազար դրամ, ապա հիմա՝ 30 հազար, իսկ սմարթֆոնների դեպքում՝ մինչեւ 50 հազար դրամ։

«Առանձին վճար է սահմանված նաեւ հեռախոսը ՔԿՀ-ում պահելու համար։ Բջջային հեռախոսից ավելի թանկ է թմրանյութը ՔԿՀ անցկացնելը. խցից խուց տեղափոխվելը»,– թերթին ասաց դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը։

Դիտորդական խմբի անդամի խոսքով՝ պետք է մեղավորներին պատասխանատվության ենթարկել, որպեսզի հաջորդիվ դեպքերը չկրկնվեն։ «Զուտ հայտարարություններով չի լինի, պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ