30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պաշտպանում է վարչապետին ՀՀԿ-ի հարվածներից

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կարծում, որ իշխանական համակարգում լուրջ տեղաշարժեր են եղել սեպտեմբերից այս կողմ. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր վերջին ասուլիսի ժամանակ, պատասխանելով 2018 թվականի վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր այդ պաշտոնն զբաղեցնելու ցանկությունը:

«Պարզ է, որ իշխանության մեջ կան տարբեր խմբեր, որոնք ամեն մեկն իր շահն ունի ու, հետևաբար, իր թեկնածուն ունի, սակայն գտնում եմ, որ այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չունի, թեկուզև վերջերս մամուլն ակտիվորեն գրում էր, որ համաձայնություն է եղել նախագահի ու վարչապետի միջև»,-նշեց նա:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ շատ բան կախված կլինի հենց Կառավարության գործունեությունից ու աշխատանքից: «Հենց ՀՀԿ-ից տրվող մեկնաբանություններն էլ քաղաքական պայքարի դրսևորումներ են, դրանց լուրջ վերաբերվել էլ պետք չէ»:

Վիգեն Հակոբյանն ասում է, որ հարցը, թե 2018 թվականին ով է լինելու ՀՀ վարչապետ, առաջացավ այսպես. «Ես կարծում եմ սկսվեց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը մոտ 2 տարի առաջ լրագրողներին հայտարարեց, որ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, և ենթագիտակցաբար բոլորի  գլուխները մտավ սխալ պատկերացումը, որ նախագահի կարգավիճակի մի պաշտոնյա է լինելու վարչապետը, և եթե 2018 թվականին նշանակվեց վարչապետ, նախագահի նման 5 տարով լինելու է այդ պաշտոնին ու դառնալու է թիվ մեկ պաշտոնյան:

Եթե նայում ենք այսօրվա Սահմանադրությունն ու գործնականը, տեսնում ենք, որ վարչապետն ավելի քիչ է պաշտպանված, քան ԱԺ նախագահը, քանի որ ամենախոցելի ֆիգուրն է, իսկ ԱԺ նախագահից առանձնապես սպասելիքներ չունեն, բոլոր սպասելիքները վարչապետից են»,-նշեց նա:

Բացի այդ, Վիգեն Հակոբյանը հարց ուղղեց. «2018 թվականին եթե իքսը նշանակվեց վարչապետ, ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին նշանակել այդ իքսին, հուլիսին ասել, որ չստացվեց, այլ վարչապետ է պետք:  Այդ թյուրիմացությունը գալիս է թյուրըմբռնումից, որ 2018-ի վարչապետը առնվազն 5 տարվա վարչապետ է»:

Մյուս կողմից քաղտեխնոլոգն ընդգծեց, որ նախագահը Կարեն Կարապետյանին պաշտպանում է ՀՀԿ որոշ խմբերի հնարավոր հարվածներից, բայց նաև նրանց է պաշտպանում վարչապետի առավել կոշտ քայլերից:

«Կարծում եմ, որ նրանց միջև նաև եղել են պայմանավորվածություններ՝ փոխադարձ ոլորտներ չմտնել, օրինակ՝ վարչապետը չի փորձում քաղաքական հարցերի մեջ շատ խորանալ»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ