01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2017

Հայաստանում այսուհետ մեկնարկում են մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացները

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում այսուհետ հնարավորություն է ընձեռվում մասնակցել շուրջ 3 ամիս տևողությամբ մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL): Դեռևս 2017 թվականի հունիս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Piper […]

Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com     Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ:   Առճակատումը պատմական խոր արմատներ ունի և վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով:   Երբ պոլսահայ […]

Նախագահն ընդունել է Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից:  Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում: «Շատ կարևոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են […]

Երևանում շարունակվում է աշնանային էտը

Երևանում շարունակվում է նոյեմբերի 1-ին մեկնարկած աշնանային էտը: Մայրաքաղաքի փողոցներi, այգիների, պուրակների, բակերի և հանրային օգտագործման այլ տարածքների ծառերից հեռացվում են չոր և հիվանդ, ինչպես նաև գերաճած ճյուղերը: Աշնանային էտն ապահովում է ծառերի դեկորատիվ տեսքը, ինչպես նաև զերծ պահում դրանց հիվանդություններից և կանխում հնարավոր վթարային իրավիճակները: Խոր էտ կիրառվում է բացառապես բարդիների և այն ծառերի […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Ն. Զարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիր 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական և Մալխասյանց փողոցները՝ իրենց նրբանցքներով, Կոմիտասի պողոտայի 35-ից-65, […]

Ամոթ է

Սահման, մարտական դիրք պահելն ինչ-որ վերացական կամ ուրիշի համար արվող գործողություն չէ: Երբեմն լսում ես նման արտահայտություններ՝ «ո՞ւմ համար գնամ ծառայեմ», «ինչո՞ւ պարտադիր ես էլ պետք է ծառայեմ», «ծառայելու փոխարեն այլ հարցերում կարող եմ օգտակար լինել» և այլն: Ասեմ. քո՛ համար, ընտանիքի՛դ համար, քեզ համար թանկ անձանց համար: Մի պահ մոռանանք «մեծ-մեծ» հայրենասիրական ու սրբազան՝ […]

Նոյեմբերի 13-ից նոր արագաչափեր կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 13-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը. 1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535 […]

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.144.141 ՀՀ դրամ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 30.10.17-ից 03.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որից 18-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ […]

Մայրաքաղաքում ծնվել է 485 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 485 երեխա՝ 259 տղա, 226 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39531 քաղաքացի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի