01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2017

10 հազարից թռիչք 150 հազարի միջակայք` ինչպե՞ս է ընտրվել

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Նշենք, որ առաջարկվում է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին անօրինական տեղադրված կրպակների կամ այլ կառույցների համար սահմանաված տուգանքի չափը: ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նկատեց, թե հասկանալի չէ, թե ինչ չափորոշիչով է նախարարությունը որոշել առանց […]

Ամբողջ դատական համակարգին և իշխանական համակարգին ինքնաբացարկ եմ հայտնում.«Սասնա ծռեր»-ի դատ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին  դատավոր Պետրոս  Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը: Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի մեկնարկին հանդես եկավ միջնորդությամբ: Պաշտպանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Իր միջնորդությունը պաշտպանը հիմնավորեց մի շարք հանգամանքներով. «Դուք չեք կարող անաչառ լինել հարգելի […]

ՀՀԿ-ն բաժանված է երկու մասի

Բանակի հետ սերտ առնչություն ունենալով, ինձ իրավունք եմ վերապահում կարծիքս հայտնել տարկետման մասին: Մինչ կարծիքս հայտնելը մի հարց տամ ու անցնեմ բուն թեմային : Հարց. Ինձ ցույց տվեք 10 գիտնական, ովքեր օգտվել են տարկետման իրավունքից և դարձել են գիտնական: Երբ ասում եմ գիտնական , հեչ նկատի չունեմ թեկնածուական պաշտպանած, այլ լաբարատորիայով և գրականությունով գիտնական: Իզուր […]

Փնտրիր, գտիր, սիրիր Աստծուն եւ ինչ ուզում ես արա /տեսանյութ/. fatherarmen.com

Առաջին քայլը Եկեղեցի գնալն է, ուր և կսովորեցնեն մնացած քայլերը`Ժամերգություն, Սուրբ Պատարագ, Եկեղեցու Հայրեր, Աստվածաշունչ, աղոթք և այլ բարեպաշտական սովորություններ: Եկեղեցուն զուգահեռ լավ է գտնել մի հոգևոր մարդ, եկեղեցու անդամ, որը տեղեկացված է և օգտվել նրա հմտությունից, շուտ ոտքի կանգնելու համար: Բայց, առանց եկեղեցու ցուցումների, քայլերը կխճճվեն ու մարդը կհայտնվի խառնաշփոթի մեջ: Օրինակ ինչքան էլ […]

Պաշտոնեական անփութության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Շիկահող պետական արգելոց» ՊՈԱ կազմակերպության և Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում և «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի […]

«Անգնահատելի է այն բժշկական փորձը և գիտելիքները, որոնք ձեռք բերեցի բանակում»

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի զինծառայության մասին օրինագծի վերաբերյալ թույլ տվեք հայտնել իմ և շատ բժիշկների տեսակետը. ավարտելով Երևանի Պետական Բժշկական Համալսարանը ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, այնուհետև՝ ասպիրանտուրա, որտեղ պետք է սովորեի 2003-2006 թ.: Սակայն ասպիրանտուրայի առաջին իսկ տարին, սեփական դիմումի համաձայն, վերցնելով ակադեմիական արձակուրդ, մեկնեցի զինծառայության՝ ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-սպա: Անգնահատելի է այն բժշկական […]

Ավտովթար Դիլիջանի ոլորաններում․ կա զոհ

Նոյեմբերի 7-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 1 կմ-ին իրար են բախվել «Opel Astra» մակնիշի 34 LT 667 (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Մ.) և «MAN» մակնիշի K387 […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին, «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, […]

Պաշտոնյաների տղաները ալերգիա ունեն. ուսանողները «էշի ականջում» քնած էին/տեսանյութ/

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել: «Ես նայում եմ ուսանողներին ու սրտիցս այուն է կաթում, որովհետև երկրում այնքան մարդու իրավունք է ոտնահարվել , իսկ մեր ուսանողները «էշի ականջում» քնած էին»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի