17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամբողջ դատական համակարգին և իշխանական համակարգին ինքնաբացարկ եմ հայտնում.«Սասնա ծռեր»-ի դատ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին  դատավոր Պետրոս  Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը:

Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի մեկնարկին հանդես եկավ միջնորդությամբ: Պաշտպանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Իր միջնորդությունը պաշտպանը հիմնավորեց մի շարք հանգամանքներով. «Դուք չեք կարող անաչառ լինել հարգելի դատարան, քանի որ Ձեզ այս դատարան գործուղել են: Մինչև Ձեզ այս գործում նշանակելը ԶԼՄ-ները արդեն խոսում էին այդ մասին»,-նշեց Հայկ Ալումյանը: Պաշտպանի միջնորդությանը միացավ նաև Սմբատ Բարսեղյանը: Նա հայտարարեց. «Ամբողջ դատական համակարգին և իշխանական համակարգին ինքնաբացարկ եմ հայտնում»:

Միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ