17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փնտրիր, գտիր, սիրիր Աստծուն եւ ինչ ուզում ես արա /տեսանյութ/. fatherarmen.com

Առաջին քայլը Եկեղեցի գնալն է, ուր և կսովորեցնեն մնացած քայլերը`Ժամերգություն, Սուրբ Պատարագ, Եկեղեցու Հայրեր, Աստվածաշունչ, աղոթք և այլ բարեպաշտական սովորություններ: Եկեղեցուն զուգահեռ լավ է գտնել մի հոգևոր մարդ, եկեղեցու անդամ, որը տեղեկացված է և օգտվել նրա հմտությունից, շուտ ոտքի կանգնելու համար: Բայց, առանց եկեղեցու ցուցումների, քայլերը կխճճվեն ու մարդը կհայտնվի խառնաշփոթի մեջ: Օրինակ ինչքան էլ ծնողները կրթված լինեն, երեխային տանում են դպրոց, և մանկավարժական հմտությունն է, որ երեխային ամեն ինչ հասկանալ է տալիս: Դպրոցում էլ կա չսովորող երեխա, եկեղեցում էլ կա սովորել չցանկացող հավատացյալ: Այստեղ կարևորը փնտրելն է:

Կարևոր է նաև, չհուսահատվել այդ ճանապարհին, համեմատվելով այն մարդուն, որը ճանապարհը կորցրել է, բայց ջանում է գտնել, որովհետև տուն գնալու ցանկությունը առավել է քան փնտրելու դժվարությունը: Մարդը մեկ քայլ է անում դեպի Աստված, Աստված տասը քայլ է անում դեպի մարդ: Ինչպես Երանելի Օգոստինոսն է ասում.

«Փնտրի՛ր, գտի՛ր, սիրի՛ր Աստծուն և ինչ ուզում ես արա.»: Իսկ Աստծուն սիրողը ոչ թե վատ բան չի անում, այլ անելուց անմիջապես զղջում է և վազում է Հոր մոտ ներողություն խնդրելու: Պետք չէ հետևել որևէ մեկի փորձառությանը, որովհետև մեր եկեղեցու Հայրերից ավելի փորձառու ոչ ոք չէ, նրանք ապրել են իրենց քարոզած կյանքը և գրքեր են գրել մեզ համար: Մեր Եկեղեցին ամուր պահելու պայմաններից մեկն էլ գրագիտությունն է` հավատից հետո: Քրիստոնյան պրպտող, հետաքրքրվող և գտնող պետք է լինի առավել, քան կույր հավատացյալ, քանի որ այդ գտածը իր կյանքում պետք է գործածի…

Նաև

Կրթիր աչքերդ համացանցում, չկարդալով անբարո նյութեր, չնայելով անբարո տեսանյութեր,կամ միայն մարմնավոր հաճույք պատճառող նկարներ և կադրեր, այլ սովորեցրու քո աչքերին իրենց իսկական առաքելության նպատակը: Հիշիր, Սուրբ Մկրտության ժամանակ աչքերդ նույնպես Մյուռոնով դրոշմվեց, որպեսզի զերծ մնան անվայել բաներ նայելուց: Եվ այսպես ամեն օր կրթիր մի զգայարան և շուտով կրթված կլինես, ինչը ամենևին կապ չունի բարձրագույն կրթության հետ: Այս կրթությունը մեզ տալիս է Աստված մեր կյանքը շիտակ ապրելու համար… Փառք Աստծո. Մի ասա համացանցը հեղեղված է վատ նյութերով, չէ որ շուկայում դու փնտրում և գտնում ես առողջ սննդամթերք և հոտած միրգ չես գնում: Նույնն էլ այստեղ` համացանցում է: Վերջապես ոտքերը տանում են այնտեղ, ուր աչքերը մի բան են տեսել…

Թող քո աչքերը հոգևոր բաներ տեսնեն:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ