Պաշտոնյաների տղաները ալերգիա ունեն. ուսանողները «էշի ականջում» քնած էին/տեսանյութ/
Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել:
«Ես նայում եմ ուսանողներին ու սրտիցս այուն է կաթում, որովհետև երկրում այնքան մարդու իրավունք է ոտնահարվել , իսկ մեր ուսանողները «էշի ականջում» քնած էին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով իրավիճակին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:
Սարուխանյանը ուսանողներին կոչ է անում գիտակցել, թե ինչի համար են պայքարում.«Չորս միլիոն բնակչությունից` երկու միլիոն է մնացել ու հիմա ստիպված են այսպես անել: Երկիրը պաշտպանող է պետք: Նույն ուսանողները թող ժամանակին ցույց անեին, թե ինչի պաշտոնյաների տղաները ալերգիա ունեն ու բանակ չեն գնում: Սրա դեմ է պետք պայքարել…»:
Մանրամասները` տեսանյութում: