01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2017

Դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։    Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ […]

Լևոն Մկրտչյանն ընդունել է դասադուլ հայտարարած ուսանողներին

Քիչ առաջ    տարկետման իրավունքի  սահմանափակման դեմ բողոքող ուսանողները հասան Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց են:  Ակտիվիստները ցանկանում էին հանդիպել նախարար Լևոն Մկրտչյանին: Ուսանողները 30 րոպե ժամանակ տվեցին նախարարին` ընդունելու իրենց հանդիպման առաջարկը: «Նախարարը հենց հիմա պատրաստ է 10 հոգու ընդունել բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ եւ հանդիպում կազմակերպել՝ ուղիղ եթերով»,-ասաց նախարարության աշխատակիցը: Դասադուլ հայտարարած ուսանողները […]

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը օֆշորային բացահայտումների հարցը կտեղափոխի մեջլիս

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն շնորհակալություն է հայտնել «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին» (ISIJ) «Դրախտի թղթերը» (Paradise papers) հրապարակելու համար: Փաստաղթղթերը բացահայտում են, թե աշխարհի առաջնորդները որքան կարողություն ունեն պաhված օֆշորային գոտիներում: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ քեմալական կուսակցության նախագահը ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ «Դրախտի թղթերի» հարցը կտեղափոխի մեջլիսի […]

Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և դրա համար բոլոր նախադրյալներն ունենք. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրո­տնտեսական կայունությանը: «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր […]

Ինչպե՞ս տարբերակել ԳՄՕ պարունակող սննդատեսակները /տեսանյութ/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշեց՝ 2018 թվականից գիտության ֆինանսավորումը կրճատվելու է, ուստի ավելի դժվար կլինի հետազոտություններ, փորձաքննություններ անելը: Բանախոսը անդրրադարձավ    գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքներին: Դավիթ Պիպոյանը նշեց՝ կան երկրներ, որտեղ արգելվում է տրանսգենային գյուղատնտեսությամբ  զբաղվելը, այսինքն՝ […]

«Յա, իրոք». Միայնակ Գայլը հունից դուրս եկավ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին  դատավոր Պետրոս  Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նախագահող դատավոր Պետրոս Մակյանը անլուրջ համարեց պաշտպանների իրեն ներկայացված միջնորդությունը: Նա նշեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ […]

Ուզող-չուզողների աչքից հեռու

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 1-ին, արժե խորհրդարանական լսումներ անցկացնել՝ թարմ հետքերով քննարկելու փաստաթղթի ստորագրումը:  «Իհարկե, մի կողմից կարող ենք ասել, որ ստորագրումից հետո փաստաթուղթը պետք է համապատասխան ընթացքով շրջանառության ենթարկվի Սահմանադրական դատարանի, այլ մարմինների կողմից, նոր միայն […]

Թուրքիան տեսախցիկներ է տեղադրել հայ-թուրքական սահմանին

Թուրքիան սկսել է  Հայաստանի հետ սահմանին՝ Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով Կարսի նահանգապետարանի հայտարարությանը, նշում է, որ տեսախցիկները տեղադրվել են անվտանգության նկատառումներից ելնելով: Կարսի նահանգապետարանից նշել են, որ Հայաստանի հետ սահմանային շրջաններում տեսանկարահանման և վերահսկման սարքերի տեղադրման  նախագիծը մեկնարկել էր եռևս  2017թ. օգոստոսի 3-ից: Հիշեցնենք, որ ավելի […]

Դասադուլավոր ուսանողները շարժվում են դեպի ԿԳՆ /տեսանյութ/

Տարկետման իրավունքը  վերացնելու   դեմ   պայքարող  ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: Ինչպես հայտնի է, բողոքի ակցիայի կազմակերպիչները և մասնակիցների մեծ մասը Մայր բուհում սովորող ուսանողներն են:  Այսօր բողոքի ակցիան  մեկնարկեց ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց: Այնուհետև ուսանողները  երթով շարժվեցին դեպի համալսարանի մյուս մասնաշենքերը:  Ուսանողները հրաժարվում են մասնակցել դասերին: Ընդգծենք՝ ակցիային ակտիվորեն մասնակցում են ոչ միայն տղաները, այլև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի