17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպե՞ս տարբերակել ԳՄՕ պարունակող սննդատեսակները /տեսանյութ/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշեց՝ 2018 թվականից գիտության ֆինանսավորումը կրճատվելու է, ուստի ավելի դժվար կլինի հետազոտություններ, փորձաքննություններ անելը:

Բանախոսը անդրրադարձավ    գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքներին:
Դավիթ Պիպոյանը նշեց՝ կան երկրներ, որտեղ արգելվում է տրանսգենային գյուղատնտեսությամբ  զբաղվելը, այսինքն՝ այս երկրներում մերժվում է ԳՄՕ-ն, սակայն ՀՀ-ում նման օրենքներ չկան:

«Մեր երկրում  կա, վաճառվում է ԳՄՕ պարունակող մթերքներ՝ լոլիկ, եգիպտացորեն, պղպեղ…  Բայց, մեր հատազոտությունները ցույց տվեցին, որ մեր երկրում հացահատիկը չի պարունակում ԳՄՕ: Ամեն տարի մեր սննդային սովորույթները վատանում են: Մեր շուկան ողողված է տրանս-ճարպես պարունակող սննդատեսակներով, հաճախակի ենք օգտագործում գազավորված ընպելիքներ, դրան էլ գումարվում է ԳՄՕ-ն: Բայց, հարկավոր է օրգանիզմը մաքրել թույներից, անել այնպես, որ  մարդու օրգանիզմը շուտ չծերանա:  Որոշ գիտնականներ պնդում են՝ ԳՄՕ-ն վնասակար է օրգանիզմի համար, որոշներն էլ շեշտում են՝ վնասակար չէ: Բայց, մի  բան հաստատ է.  ԳՄՕ-ն մարդու օրգանիզմին հաստատ օգուտ չի տալի: Ներկրումն այլ  բան է. ես չեմ ասում՝ թող ԳՄՕ պարունակող սնունդ չներկրեն մեր երկիր. կան աշխարհահռչակ   արտադրողներ, որոնց մթերքների ցանկում կան ԳՄՕ պարունակող տարրեր, բայց ես կարծում են՝ ՀՀ-ում պետք է արգելվի տրանսգենային գյուղատնտեսությունը», – նշեց բանախոսը:

Ասուլիսի ընթացքում բանախոսը հիշեցրեց՝  «Մոնսանտո» ընկերությունը հետարքրքված է Հայաստանի շուկայով. հարկավոր է զգոն լինել և ճիշտ որոշում կայացնել:

Անդրադառնալով այս թեմային՝ բնապահպանները արդեն մտավախություն են հայտնել, ավելին, օրերս բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարել էր՝ Monsanto-ն, ըստ Դանիելյանի՝ էկոլոգների համար ամենաանընդունելի ընկերությունն է ամբողջ աշխարհում. լավ կլինի, եթե հհ-ն հրաժարվի, չհամագործակցի   «Մոնսանտո» ընկերության հետ: 
Վերջինս շեշտեց՝  ԳՄՕ պարունակող սննդատեսակները  երբեմն կարելի է նաև առանց փորձաքննության տարբերակել: Օրինակ՝ ԳՄՕ պարունակող լոլիկի մեջ կարելի է նկատել, որ միջուկի աջ և ձախ կողմերը միմյանց նման են, իսկեգիպտացորենի հատիկները շատ սիմետրիկ են, իրար շատ նման:
 «Մոնսանտո» ընկերությանն անդրադարձել էր նաև System of a Down ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը: Նա  Facebook-յան իր էջում Հայաստանին կոչ էր արել  հեռու մնալ ամերիկյան ագրոքիմիական և գյուղատնտեսական ոլորտում կենսատեխնոլոգիական արտադրությամբ զբաղվող Monsanto ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է համարվում:

Ասուլիսի վերջում բանախոսը հիշեցրեց՝   ԳՄՕ պարունակող սննդատեսակները  երբեմն կարելի է նաև առանց փորձաքննության տարբերակել: Օրինակ՝ ԳՄՕ պարունակող լոլիկի մեջ կարելի է նկատել, որ միջուկի աջ և ձախ կողմերը միմյանց նման են, իսկեգիպտացորենի հատիկները շատ սիմետրիկ են, իրար շատ նման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ