«Յա, իրոք». Միայնակ Գայլը հունից դուրս եկավ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Նշենք, որ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Նախագահող դատավոր Պետրոս Մակյանը անլուրջ համարեց պաշտպանների իրեն ներկայացված միջնորդությունը: Նա նշեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատարան գործուղվել է օրենքի նորմերը պահպանելով:
Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորը նշեց, որ շարունակելու են քննել դատախազներին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատախազը նշեց, որ ամբաստանյալները իրեն դիմելիս պետք է ասեն՝ Պարոն Արամյան: Հայտարարությանը արձագանքեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ):
«Յա, իրոք»,-բարկացած արտաբերեց Խանդոյանը:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ դատախազների ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: