23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուզող-չուզողների աչքից հեռու

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 1-ին, արժե խորհրդարանական լսումներ անցկացնել՝ թարմ հետքերով քննարկելու փաստաթղթի ստորագրումը: 

«Իհարկե, մի կողմից կարող ենք ասել, որ ստորագրումից հետո փաստաթուղթը պետք է համապատասխան ընթացքով շրջանառության ենթարկվի Սահմանադրական դատարանի, այլ մարմինների կողմից, նոր միայն առաքվի ԱԺ՝ քննարկումների: Բնական է, որ այդ գործընթացը ևս տեղի կունենա: Մեր լսումներն ունենալու են բովանդակային կարևորություն, և վստահ եմ, որ այդ փաստաթղթի հանրայնացման օրակարգը առաջին լսումներով չի սահմանափակվելու»,- նշեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն առաջարկեց հրավիրել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ևս: 

Այնուհետեւ, խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Այնպես չլինի, որ չուզողների, Ադրբեջանի մոտ հեգնանքի առարկա դառնան այս լսումները»,- ասաց Գեղամյանը հիշեցնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ երկիր է:

Հանձնաժողովի անդամները կողմ եղան լսումների անցկացման գաղափարին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ