11 Հունվարի, Saturday, 2025
KFC

10 հազարից թռիչք 150 հազարի միջակայք` ինչպե՞ս է ընտրվել

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Նշենք, որ առաջարկվում է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին անօրինական տեղադրված կրպակների կամ այլ կառույցների համար սահմանաված տուգանքի չափը:

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նկատեց, թե հասկանալի չէ, թե ինչ չափորոշիչով է նախարարությունը որոշել առանց տնօրինության թույլտվության գործող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային կրպակների կամ այլ կառուցվածքների տեղադրման համար տուգանք սահմանել միջպետական ավտոմոբիլային ճանապարհների մասով նվազագույն աշխատանքի 150-ապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային ավոտոմոբիլային ճանապարհների մասով 100–ապատիկի չափով, եթե ներկայում տուգանքի գործող չափը 10-ապատիկ է:

«Ինձ մոտ տպավորություն է, որ այս փոփոխությունները կատարվում են՝ բացառապես սանկցիաները բարձրացնելու համար: 10 հազարից թռիչք դեպի 150 հազարի միջակայք, չեմ հասկանում, ինչպես է ընտրվել»:

Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար, հիմնական զեկուցող Արամ Խաչատրյանն  արձագանքեց, թե նախարարությունն այսպիսով նպատակ ունի ապամոնտաժել բոլոր ապօրինի կառույցները: Ըստ նրա՝ օրենքի նպատակը և թիրախը  մեծ ենթակառուցվածքներն են:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ