27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Պարզվում են «Դիլիջան ազգային պարկ»-ում ծառահատումներին մասնակցած անձանց ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած  անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության […]

Ջուրը կթանկանա՞

 «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանից «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրրվեց, թե 2018թ-ին որևէ ծառայության սակագին կբարձրանա, թե ոչ: Նախագահի տեղակալը պատասխանեց, թե ինչպես յուրաքանչյուր տարի հանձնաժողովի օրենքով վերապահված գործառույթներից ելնելով՝ այս տարի ևս ՀԾԿՀ-ն սկսել է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագները: «Դրանց ուսումնասիրությունները չեն […]

«Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ պիտի գնանք, ջարդենք, փշրենք».նոր մանրամասներ

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատաքննությունը: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին սկսվել է վկաների հարցաքննության փուլը: Առաջին հարցաքննվող վկան  Գեղամ Սահակյանն է: Վկան նշեց, որ ունի թերի բարձրագույն կրթություն, նախկինում խարդախության մեղադրանքով դատապարտված է եղել, ներկայումս աշխատում է տոնավաճառում որպես […]

Արևային, ջերմային և քամու էներգիայի պոտենցիալ հզորությունը ՀՀ-ում ինչքա՞ն է

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից կրկին հետաքրքրվեց ԱՄՆ դեսպանի՝ 8 մլրդ դոլարի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների մասին հայտարարությունից: «Իհարկե դուք ասացիք, որ չգիտեք՝ կոնկրետ ինչ է […]

Թատրոնում ստուգումներից հետո Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, լքել է Ռուսաստանը։ Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք-շոուի եթերում նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտնել է, որ Վիտալինան մայրիկի հետ միասին հեռացել է Ռուսաստանից, սակայն թե ուր՝ չի նշել։ Հայտնի է դարձել նաեւ, որ Վիտալինան ՌԴ-ն լքելուց առաջ մեծ գումարներ է փոխանցել իր հաշվին։  Տեղեկություններ են տարածվել նաեւ, որ Ջիգարխանյանի […]

Արա Բաբլոյանը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի եւ Տաջիկստանի ժողովուրդների միջեւ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպան Մոնտեյրոյին Հայաստանում պաշտոնավարման անցած տարիներին կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ ժամանակահատվածն աչքի է ընկել տարբեր ոլորտներում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով: […]

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի «ABC. am » դոմենի սեփականատեր Արա Խաչատրյանը:     ԹԵՄԱ՝  ինտերնետ հանրության անվտանգության պաշտպանվածությունն ու իրազեկվածությունը. «Էյ-Բի-Սի Դոմեն» ընկերության կողմից  թույլ տված սխալներն ու  հետևանքները. խնդիրներն ու լուծումները:   

Ժամանակն է անցնել արևային էներգիայի օգտագործմանը

Հայաստանում արեւային էներգետիկայի արտադրության ոլորտում հայտնի «Շտիգեն» ընկերությունը հաջողությամբ ավարտին է հասցրել մեր երկրում խոշորագույն արեւային ջերմակայանի կառուցումն ու գործարկումը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց արեւային էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանը: «Վերջին տարիներին շատ լուրջ գործնական քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածում մշակվել են շատ լուրջ աջակցության մեխանիզմներ՝ ֆինանսավորման, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված