28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արևային, ջերմային և քամու էներգիայի պոտենցիալ հզորությունը ՀՀ-ում ինչքա՞ն է

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից կրկին հետաքրքրվեց ԱՄՆ դեսպանի՝ 8 մլրդ դոլարի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների մասին հայտարարությունից: «Իհարկե դուք ասացիք, որ չգիտեք՝ կոնկրետ ինչ է նկատի ունեցել դեսպանը, բայց ենթադրվում է, որ դրան համապատասխան հաշվարկային պոտենցիալ էներգիա ունենանք, այսինքն՝ ինձ հետաքրքրում է վերականգնվող էներգիայի՝ արևային, ջերմային և քամու էներգիայի պոտենցիալ հզորությունը ՀՀ-ում ինչքան է»,-հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը պատասխանեց, թե մինչև 36 թ-ի զարգացման ծրագրում դրված են տարբեր ուղղություններ՝ արև, ջերմային, քամում էներգիայի չափաքանակները: Ըստ նրա՝ օրինակ՝ արևային էներգետիկայի հնարավորություններն անսահմանափակ են, բայց այդտեղ էլ խնդիր ունեն, կայանների շահագործման, քանի որ արևային էներգիան կարտադրվի միայն ցերեկը, իսկ գիշերն արդեն էներգիա չեն ունենա և դրա համար պետք է ջերմային էներգիայով փոխարինվի գիշերը:  Հարությունյանը նշեց, թե նույն ծրագրում բացի այլընտրանքային էներգիայի ծրագրից նաև ավանդական էներգիայի արտադրակայանների կառուցում է հաշվարկված, ինչպես օրինակ՝ Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցում, որը ստորագրվել է Ռեկո ընկերության հետ ջերմային էներգակայան կառուցել՝ 250 մեգավատ հոզորությամբ, նաև ՀԱԷԿ-ի էներգաբլոկի ժամկետի երկարաձգումն է, Շնող ՀԷԿ-ի էլեկտրակայանի կառուցումը և այլն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ