19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջուրը կթանկանա՞

 «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանից «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրրվեց, թե 2018թ-ին որևէ ծառայության սակագին կբարձրանա, թե ոչ: Նախագահի տեղակալը պատասխանեց, թե ինչպես յուրաքանչյուր տարի հանձնաժողովի օրենքով վերապահված գործառույթներից ելնելով՝ այս տարի ևս ՀԾԿՀ-ն սկսել է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագները: «Դրանց ուսումնասիրությունները չեն ավարտվել, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագանի թանկացում 2018թ-ին չի նախատեսվում»,-հայտարարեց նա: Միքայել Սողոմոնյանը նշեց, որ ինչպես հայտնի է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ներկայացվել է ջրի սակագնի 14 դրամով սակագնի հայտ:

«Ներկայումս ուսումնասիրում ենք ջրի ծավալների մոնիտորինգ ենք անում, հաջորդ շաբաթ կավարտենք և նոյեբերի վերջին որոշում կկայացնենք և նախօրոք հանրությանը կտեղեկացնենք՝ կանխատեսվում է, թե ոչ: Այլ թանկացումների մասին խոսք չունեմ այս պահին»,-ասաց նա:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ