01 Մարտի, Saturday, 2025
KFC

Թատրոնում ստուգումներից հետո Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, լքել է Ռուսաստանը։ Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք-շոուի եթերում նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտնել է, որ Վիտալինան մայրիկի հետ միասին հեռացել է Ռուսաստանից, սակայն թե ուր՝ չի նշել։

Հայտնի է դարձել նաեւ, որ Վիտալինան ՌԴ-ն լքելուց առաջ մեծ գումարներ է փոխանցել իր հաշվին։ 

Տեղեկություններ են տարածվել նաեւ, որ Ջիգարխանյանի կինը պարզապես փախել է երկրից այն բանից հետո, երբ նրա ղեկավարած թատրոնում, որն Արմեն Ջիգարխանյանն է հիմնել, ստուգումներ են սկսվել։ 

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ դերասանը երիտասարդ կնոջը մեղադրել էր իրեն սպանելու փորձի, ինչպես նաեւ իր ողջ ունեցվածքին տիրանալու մեջ։

Ջիգարխանյանը հայտարարեց, որ բաժանվում է Վիտալինայից, նա անգամ դիմել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, որպեսզի վերջինն օգնի իրեն հեռացնել կնոջը իր հիմնադրած թատրոնից։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ