28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ժամանակն է անցնել արևային էներգիայի օգտագործմանը

Հայաստանում արեւային էներգետիկայի արտադրության ոլորտում հայտնի «Շտիգեն» ընկերությունը հաջողությամբ ավարտին է հասցրել մեր երկրում խոշորագույն արեւային ջերմակայանի կառուցումն ու գործարկումը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց արեւային էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանը:

«Վերջին տարիներին շատ լուրջ գործնական քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածում մշակվել են շատ լուրջ աջակցության մեխանիզմներ՝ ֆինանսավորման, հարկային:

Արդյունքները շատ սպասել չտվեցին. վերջին երկու տարիներին արագ աճ է արձանագրվել ոլորտում։ Օրինակ՝ Երեւանի «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրի տաք ջրի հետ կապված՝ սպասարկման համար կառուցված ջերմային կայանն ունի 1.5 մեգավատ պիկային ջերմային հզորություն:
Այն տաքացնում է 2 լողավազան, որից մեկը օլիմպիական ստանդարտներին համապատասխանող մեծության է: Բացի այդ՝ կայանի տաքացրած ջրով օրական ցնցուղ է ընդունում 600-800 մարդ»,- ասաց փորձագետը:

Բանախոսը նշեց՝ ժամանակն է անցնել արևային էներգիայի օգտագորմանը․ ցանկացած մարդ կարող է օգտվել այդ հնարավորությունից: Մարդիկ մտածում են, որ շատ թանկ է, որը այդպես չէ․ արևային էներգիան մատչելի է ու ապահով։

Հայաստանն ունի մեծ արեւային ներուժ, որը ցավոք սրտի, չի օգտագործում. Հայկ Շեկյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ