27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2017

Ինչի՞ հանգեցրեց «թաքուն, մի գիշերում վերեւներից եկած որոշումը»

 Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի փոփոխությունը, որը տեղի է ունեցել գաղտնի պայմաններում․ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս քայլն, այսպես ասած, հենց այնպես չի արվել։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք՝   նախորդ տարվա  դեկտեմբերին ԱԺ-ն  մեկ օրում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից հանեց 1-ին հոդվածի […]

Վարչապետը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը և ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ: «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական […]

Սերժ Սարգսյանը վարչապետ չպիտի դառնա. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը վարչապետ չպիտի դառնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ պետք է պայքարել դրա դեմ: Հարցին, թե արդյոք անցնելու են փողոցային պայքարի, նա պատասխանեց. «Մենք դեմ ենք, որ մի տեղում են հավաքվում մարդիկ, մի տեղից են հնչում ու բարձրաձայնվում բողոքները, դրանք պետք է լինեն ցանցային համակարգի միջոցով»: Դիտարկմանը, […]

Արթուրը ուզում էր, որ գնանք Սիրիա՝ կռիվ. «Զինված խմբի» գործ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընդմիջումից հետո  շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։ Դատարանը դահլիճ հրավիրեց մեղադրյալ Մարատ Մելիքի Թադևոսյանին: Վերջինս  հայտարարեց, որ չի ցանկանում դատարանում ցուցմունք տալ և պատասխանել հարցերին: Դատավորը բավարարեց միջնորդությունը և  նրա նախաքննական ցուցմունքը հրապարակելու որոշում կայացրեց: Ցուցմունքում Թադևոսյանը […]

«Չգիտեմ, թե ովքեր են ընդդիմադիրները». Փոստանջյանն անցնում է իշխանության տապալելուն (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կուսակցության գաղափարախոսությունը: «Երկիր Ծիրանին» դատապարտում է  քաղաքական և տնտեսական մենաշնորհը, Հայ առաքելական եկեղեցու քաղաքական և տնտեսական իրավունք-մենաշնորհը, երևանյան գվառապետությունը, առաջինից մինչև վերջին բոլշևիկին, հայրենիքը վաճառողներին, փոխանակողներին, հանձնողներին և այլն: Հարցին, թե ինչ խնդիր կա եկեղեցու հետ, որն է եկեղեցու սխալը, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Արտոնություններ միայն […]

Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների. Փոստանջյանը՝ «Ելք»-ի առաջարկից (տեսանյութ)

«Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների, եթե նախաձեռնությամբ ես հանդես գալիս՝ մի քանի փողոցների անունները փոխելու, շատ կարևոր է, թե ինչով ես փոխում, ես կողմ եմ, որ չպիտի ունենանք լենինգրադյան փողոց, բայց եթե փոխում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ, ապա դա պիտի կենտրոնական փողոց լինի »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի » կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ […]

Հայ գիտնականը երկրագնդի գերտաքացումն ու գերսառեցումը կանխելու համար նոր գյուտ ունի

Ինժեներ-էլեկտրամեխանիկ, բազմաթիվ գյուտերի հեղինակ Գագիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  հավաստիացրեց՝ դեռ տարիներ առաջ կանխատեսել էր, որ Հայաստանում և, առհասարակ,  աշխարհում  վերջին տարիներին պետք է գերտաքացում  ու գերսառեցում գրանցվեր։ «Աշխարհում առաջին անգամ առաջարկվում է երկրագնդի գերտաքացումն ու գերսառեցումը դանդաղեցնող եզակի մեխանիզմ․ ես մշակել եմ միմեխանիզմ, որի հիման վրա կարելի է ամբողջ երկրագնդի վրա գերտաքացումը […]

Տիգրականակերտում պղծվել է հայկական եկեղեցին /ֆոտո /

Armenian Weekly-ին լուսանկարներ է հրապարակել, որոնք հանդեսին տրամադրվել են գաղտնի կերպով։ Լուսանկարներում Տիգրանակերտի (Դիարբեքիր) Հայ առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցին է։ Այն փակ է թուրք-քրդական բախումների պատճառով։ Եկեղեցին թեեւ վերջերս վերանորոգվել էր, սակայն լուսանկարներում, որոնք արվել են մոտ երկու ամսի առաջ, երեւում է, որ այն պղծվել է ու վնասվել։      

Երևանի և Սանկտ Պետերբուրգի մշակութային համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ու ընդլայնվել

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում երկու քաղաքների մշակութային քաղաքականության պատասխանատուների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում: Կողմերը մասնավորապես անդրադարձել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին` միևնույն ժամանակ ընդգծելով այն ուղղությունները, որոնք ևս կարևոր դերակատարում կարող են ունենալ երկու քաղաքների մշակութային կյանքի աշխուժացման համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված