24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչի՞ հանգեցրեց «թաքուն, մի գիշերում վերեւներից եկած որոշումը»

 Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի փոփոխությունը, որը տեղի է ունեցել գաղտնի պայմաններում․ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս քայլն, այսպես ասած, հենց այնպես չի արվել։

Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք՝   նախորդ տարվա  դեկտեմբերին ԱԺ-ն  մեկ օրում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից հանեց 1-ին հոդվածի երրորդ կետը․ ստացվում է՝  անձնական տվյալներ հավաքելու եւ մշակելու արգելքը չի տարածվում միայն լրատվամիջոցների եւ գրական գեղարվեստական ստեղծագործությունների վրա։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիաննա Դոյդոյանն իր հերթին շեշտեց՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի» նախագծի քննարկմանը մասնակցել են ՀԿ-ներ եւ լրագրողներ եւ փաստարկվել է ինչու էր անհրաժեշտ այդ հոդվածը:

 «Պնդել ենք, որ այս հոդվածը պիտի լինի, որովհետեւ նա հատուկ, առանձնացված գործունեություն է իրականացնում: Լուրջ քննարկումները, լուրջ հիմնավորումները եւ հանկարծակի թաքուն, մի գիշերում  վերեւներից եկած որոշումը: Բոլոր այն հիմնավորումները, որ ԱԺ-ն այս իրավունքն ուներ պատգամավորների ներկայացմամբ արդեն իսկ կառավարության փաթեթի մեջ փոփոխություն մտցնել եւ առաջին եւ երկրորդ ընթերցումները համարել հանրային քննարկում եւ միանգամից ընդունել, այն հիմնավորումը, որ ԶԼՄ-ի օրենքում կարգավորված է, անընդունելի է եւ ամենեւին էլ այդպես չէ», – նշեց Լիանա Դոյդոյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ