14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների. Փոստանջյանը՝ «Ելք»-ի առաջարկից (տեսանյութ)

«Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների, եթե նախաձեռնությամբ ես հանդես գալիս՝ մի քանի փողոցների անունները փոխելու, շատ կարևոր է, թե ինչով ես փոխում, ես կողմ եմ, որ չպիտի ունենանք լենինգրադյան փողոց, բայց եթե փոխում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ, ապա դա պիտի կենտրոնական փողոց լինի »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի » կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով «Ելքի »՝ փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկից: Նա նշեց, որ կոսմետիկ փոփոխությամբ չպետք է առաջնորդվեն, այլ՝ արմատական: «Իսկ դրա համար պիտի հիմնահատակ քանդենք մեր հայկական բաստիլը՝ ՆԴՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ չեկիզմը»,-նշեց Փոստանջյանը:

Նա հայտնեց, որ իրենք էլ են ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություններ, բայց հիշեցրեց, որ խորհրդարանում էլ մի շարք նախաձեռնություններ է ներկայացրել, բայց բոլշևիկյան մեթոդով այս օրենսդրական նախաձեռնությունները հավանության չեն արժանացել: «Նախաձեռնություններ պետք է ներկայացնենք, դրանք կարևոր են, բայց հույսներս չենք դնում, որ մեր առաջարկները ներկայացնելով՝ համակարգ ենք փոխելու »:

Ավագանու մյուս նիստը, ինչպես տեղեկացրեց ավագանու անդամը, իրենց խմբակցությունը միգուցե և բոյկոտի, դա կախված է լինելու նիստի մթնոլորտից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ