Ազգային ժողովից պարզաբանում են

Նկատի ունենալով լրատվամիջոցների արձագանքն այն մասին, թե ՀՀ ԱԺ հանձնաժողովներում սահմանափակվում է լրագրողների մուտքը, ինչպես նաև խուսափելով դրա վերաբերյալ օրենսդրական կարգավորման և ձևավորվող պրակտիկայի շուրջ տարընթերցումներից` պարզաբանում ենք. Այսպես, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, իրականացնելով լրագրողների հավատարմագրում, դրա միջոցով ապահովելով լրագրողների անարգել մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք, ստեղծելով աշխատանքային նպաստավոր պայմաններ (տեխնիկական, կապի միջոցներ, տեսաձայնային հեռարձակումներ) […]