29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Միսս Հայաստանը» դատի է տալիս «Միսս Արմենիա»-ին. Հրապարակ

«Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն երրորդ դատական պրոցեսն է նախաձեռնել ընդդեմ «Միսս Արմենիա» հիմնադրամի` ապրանքային նշանն օգտագործելու համար: Այս անգամ դիմել են 12.07․17-ին գրանցված «Միսս Արմենիայի» ֆիրմային անվանումն անվավեր ճանաչելու պահանջով։ Փաստաբան Հարություն Հարությունյանը պարզաբանեց․ «Այժմ մենք վիճարկում ենք մեր ապրանքային նշանի անվամբ իրենց ֆիրմային անվանումը՝ «Միսս Արմենիա» հիմնադրամը գրանցելը։ Դա նույնն է, որ, ենթադրենք, մենք բացենք «Կոկա Կոլա» ֆիրմային անվանումով ընկերություն եւ սկսենք «Կոկա Կոլա» անվան ներքո գործունեություն իրականացնել»:

Նա նշում է, որ մրցույթի կազմակերպիչները «Միսս աշխարհ» մրցույթի հետ պայմանագիր կնքել են «Միսս Հայաստան» ապրանքային նշանով, եւ չի բացառվում, որ այստեղ եւս խնդիրներ առաջ գան, քանի որ չեն կարծում, որ «Միսս աշխարհ» մրցույթը հյուրընկալի «Միսս Արմենիա» տիտղոսակրին:

Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն դիմել էր դատարան ընդդեմ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի: Ինչպես հայտնել էինք, առաջին հայցից հետո Գոհար Հարությունյանը նոր հիմնադրամ էր գրանցել՝ այս անգամ «Միսս Արմենիա» անվամբ, սակայն դատարանը թե՛ այդ եւ թե՛ ավելի վաղ բացված «Միսս Հայաստան» հիմնադրամին արգելել էր օգտագործել ՀԿ-ի ապրանքանշանը:

Սեպտեմբերի 24-ին կայանալիք մրցույթի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ Գաբրիել Չեմբերջիի «Փյունիկ» հիմնադրամը, աջակիցներից են մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, որոնք ամեն ինչ անում են մրցույթն անցկացնելու համար։

Այժմ կազմակերպիչներն ստիպված փոխել են մրցույթի անվանումը, այն կոչվում է «Pan-Armenian Beauty Contest 2017»։ Իսկ «Միսս Հայաստան ազգային գործակալության» տնօրենը տարիներ ի վեր Կարեն Արիստակեսյանն է՝ Սարդարապատի թանգարանի տնօրենը, մշակույթի նախկին փոխնախարարը։ 

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ